Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը  պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:
Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`

  • կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
  • կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
  • հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ
    կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր
    չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
  • անձամբ:

Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական
հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների,
հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.
բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու
ներկայացնելը: