🆒 🆕 ԷՖԵՍ ԳՐՈՒՊ-ը կազմակերպում է  Ֆունդամենտալ հաշվապահություն և Ֆինանսական հաշվետվություններ թեմայով առցանց դասընթաց սկսնակների համար: 
‼️ Դասընթացի ավարտին դուք կտիրապետեք`
      📌Հաշվապահական հաշվառման հիմունքներին,
      📌սկզբնական հաշվառման փաստաթղթերին,
      📌հաշվապահական հաշվային պլանին,
      📌 աշխատավարձի հաշվարկին,
      📌 հաշվապահական հաշվառման վարմանն ու կիրառմանը,
      📌 Ֆինանսական հաշվետվություններին
     📌 Ֆինանսական և կառավարչական հաշվապահությունների առանձնահատկություններին, 
     📌 Հաշավապահական այլ անհրաժեշտ հմտություններին,
     📌 Անհրաժեշտ հմտություններ կադրային գործի վերաբերյալ։
 
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք

Ինքնուրույն վարել փոքր և միջին ձեռնարկությունների հաշվապահական հաշվառումը։ 

Աշխատել խոշոր ձեռնարկություններում որպես հաշվապահի օգնական՝ իրականացնելով բոլոր գործառույթները։

🕢 12։00-13:00 երեքշաբթի
🕢 12։00-13:00 հինգշաբթի
🕐 12։00-13:00 շաբաթ։
💰 Ամսական 25,000 դրամ
⏳ Երեք ամիս, շաբաթական 3 դաս
📜 Դասընթացի վերջում կտրվեն վկայականներ 
🖇Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է սեղմել «Ներկայացնում եմ գրանցման հայտ»-ը և գրանցվել դասընթացին։ Իսկ 1 անվճար բաց դասի գրանցման համար սեղմել «Գրանցվել բաց դասին» ստեղնը։ 
❓Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել +37498021713 հեռախոսահամարին։ Առկա է WhatsApp և Telegram:
💳  Վճարման համար գրեք teaching@efes.group էլ․ հասցեին։ 

Դասավանդող՝ Արշակ Վարժապետյան

Վարժապետյանը մասնագիտությամբ տնտեսագետ է և ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինտիտուտում «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտության հետազոտող։ Բակալավրի աստիճան ստացել է Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ, իսկ մագիստրոսի(գերազանցության) աստիճան՝ էկոնոմիկա մասնագիտությամբ։ Ունի 8 տարուց ավել մասնագիտական փորձ և ընկերության համահինադիր նախագահն է։

Վարժապետյանը որակավորված է որպես աուդիտոր հանրային հատվածի ներքին աուդիտի ոլորտում, միջազգային աուդիտորական գործունեության ստանդարտների շրջանակում և բանկային գործունեության ոլորտներում։ Հեղինակ է մի քանի գիտական եզրույթների, որոնց կարող եք ծանոթանալ վերջինիս Linkedin-ի պաշտոնական էջում։

Ա. Վարժապետյանի մասին՝ 
https://www.linkedin.com/in/arshakvarzhapetyan/։ 

© 2021 EFES GROUP LLC

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում` անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Դիտված է 1,041