Ծառայություններ

Հաշվապահություն և խորհրդատվություն

Հարգելի՛ հաճախորդ, մենք կհոգանք Ձեր կազմակերպության հաշվապահական հաշվառման ողջ գործընթացը։ Ճշգրիտ կազմված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հաշվապահական հաշվառման համակարգը կարևոր է յուրաքանչյուր անձի համար։
Մենք կիրականացնենք ֆինանսական միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարում, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական քաղաքականության ամբողջական անցում՝ գործող և փոփոխված ՖՀՄՍ-ներին։

Անկախ կազմակերպաիրավական ձևից և չափից, յուրաքանչյուր կազմակերպություն բախվում է արդիականացման և միջազգայնացման փոփոխությունների մարտահրավերներին։

Այս բոլոր մարտահրավերները հաշվի առնելով մենք կտրամադրենք խորհրդատվություն ամենաօպտիմալ որոշումների կայացման համար։

Ներկայում ընկերությունը մատուցում է բարձրակարգ խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ փոքր, միջին և խոշոր կազմակերպություններին։ Մասնավորապես՝

– Հարկային, ֆինանսական և կառավարչական հաշվապահություն,
– Ֆինանսական վերլուծություն, բյուջեի պլանավորում և ռազմավարության մշակում,
– հաշվապահական քաղաքականության միշակում և ներդնում, ՖՀՄՍ-ների հետ համապատասխանության գնահատում,
– Վերահսկողական և ներքին աուդիտի իրականացման ծառայության ներդրման խորհրդատվություն,
– Այլ համապարփակ և առանձնացված խորհրդատվություններ:

Ընկերության փորձառու մասնագետները կտրամադրեն Ձեզ խորհրդատվություն կազմակերպության ֆինանսական դրության և կայունության, հեռանկարային զարգացման ուղիների և այլ հիմնարար բաղադրիչների վերաբերյալ։ Ընկերության անդամները որակավորված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամենահեղինակավոր կառույցների կողմից

 

Մենք միասին ենք
«ԷՖԵՍ Գրուպ» ՍՊԸ