Մեր առաքելությունը

«ԷՖԷՍ ԳՐՈՒՊ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2018թ․-ին։ Ընկերության նպատակն է ֆինանսական հատվածի ամենաարդի փորձի և հմտությունների ներդրումը տեղական շուկայում։ Ընկերության անդամների փորձը և տարիների արդյունքում կուտակած հմտությունները կնպաստեն ինչպես գործող անձանց, այնպես էլ StartUp-ների հմտությունների, գիտելիքների և բիզնեսի զարգացմանը։
Մեր փորձառու մասնագետները կտրամադրեն Ձեզ խորհրդատվություն կազմակերպության ֆինանսական դրության և կայունության, հեռանկարային զարգացման ուղիների և այլ հիմնարար բաղադրիչների վերաբերյալ։ Ընկերության անդամները որակավորված են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ամենահեղինակավոր կառույցների կողմից։ 

Սկսնակների դասընթացներ և մասնագիտական վերապատրաստումներ

 

Ֆինանասկան հատվածը կարգավորող օրենսդրական և նորմատիվային հոդվածների,  ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառություններում առկա են բազմաթիվ դժվար ընկալելի մոտեցումներ, որոնք առավել հեշտ ըմբռնելի են դառնում թիմային քննարկումների և գործնական խնդիր առաջադրանքների կիրառման շնորհիվ։

Այս ամենը հաշվի առնելով «EFES GROUP» ընկերությունը առաջարկում է ինչպես սկսնակ, այնպես էլ գործող մասնագետներին հաշվապահական հաշվառման և աուդիտի, բանկային գործի, խորհրդատվության և հարկային օրենսդրության ուսուցողական և վերապատրաստողական դասընթացներ։

Մենք առաջարկում ենք Ձեզ երեք, չորս կամ վեց ամիս տևողությամբ ուսուցողական և վերապատրաստողական դասընթացներ, որի գրանցման համար անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել պահանջվող տեղեկատվությունը։ Ուսուցողական և վերապատրաստողական դասընթացները իրականացվելու են տվյալ ոլորտին ներհատուկ խնդիրների և՛ թեմատիկ, և՛ գործնական խնդիրների լուծմամբ։

 

Գրանցվի՛ր առաջինը

Մեր թիմը

   

Արշակ Վարժապետյան

Համահիմնադիր, Նախագահ

Սոնա Խաչատրյան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

Ռուզան Մուրադյան

Հաշվապահական թիմի ղեկավար/վարչության պետ, Գլխավոր հաշվապահ

Նելլի Մանուկյան

Գլխավոր հաշվապահ