Հաշվապահ

«ԷՖԵՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ փնտրում է հաշվապահի։
Աշխատանքային պարտականություններ`
✔️ Իրականացնել ընդհանուր հաշվապահական հաշվառում
✔️ Իրականացնել կրկնակի գրանցում` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա
✔️ Կազմակերպել սկզբնական փաստաթղթերի ձևակերպման գործընթացը
✔️ Կազմակերպել հիմնական միջոցների, ոչ նյութական արժեքների հաշվառման ողջ գործընթացը
✔️ Իրականացնել դրամական միջոցների հաշվառում (Բանկային քաղվածքի և դրամարկղի շարժի ձևակերպում)
✔️ Ներմուծումների և տեղական ձեռք բերումների ձևակերպում ՀԾ համակարգում
✔️ Վիճակագրական հաշվետվությունների կազմում
✔️ կատարել այլ հանձնարարություններ:
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
🟢 Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահական հաշվառում),
🟢 Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
🟢 ՀՀ Հարկային օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ), հաշվապահական հաշվառման մասին օրենքի և այլ իրավական ակտերի իմացություն,
🟢 Միաժամանակ մի քանի ընկերությունների հաշվառման վարման հմտություններ;
🟢 E-invoising և tax service ծրագրերի հետ աշխատելու փորձ,
🟢 MS office, ՀԾ ծրագրերի իմացություն;
🟢 Սովորելու և աճելու պատրաստակամություն,
🟢 Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
🟢 Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
💳 Աշխատավարձ` 100,000 – 250,000 ՀՀ դրամ:
🕙 Աշխատանքի տեսակը` Ամբողջ դրույք:
❗️Լրացուցիչ տեղեկություն
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել job@efes.group էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Հաշվապահ:
Մրցույթի վերջնաժամկետը՝ հունիսի 30: