Պետական օգնություն՝ առանց գործառնական գործունեության հետ յուրահատուկ կապի

Որոշ երկրներում կազմակերպություններին տրամադրվող պետական օգնությունը կարող է նպատակաուղղված լինել որոշակի տարածաշրջաններում կամ արդյունաբերության ճյուղերում տնտեսական գործունեության խրախուսմանը կամ երկարաժամկետ աջակցությանը: Նման օգնություն ստանալու պայմանները կարող են յուրահատուկ կապ չունենալ կազմակերպության գործառնական գործունեության հետ: Նման օգնության օրինակներ են պետության կողմից ռեսուրսների փոխանցումը կազմակերպություններին, որոնք՝ ա) գործում են արդյունաբերության որոշակի ոլորտում. բ) շարունակում են գործել նոր սեփականաշնորհված արդյունաբերության ոլորտներում. կամ գ) սկսում կամ շարունակում են գործունեությունը թերզարգացած շրջաններում: Հարցն այն է, թե արդյո՞ք նման պետական օգնությունը □պետական շնորհ□ է՝ ՀՀՄՍ 20-ի գործողության ոլորտում, և հետևաբար պետք է հաշվառվի այդ ստանդարտի համաձայն:

Կազմակերպություններին տրամադրվող պետական օգնությունը համապատասխանում է ՀՀՄՍ 20- ում տրված պետական շնորհի սահմանմանը, նույնիսկ եթե բացակայում են հատկապես կազմակերպության գործառնական գործունեությանը վերաբերող պայմաններ, բացառությամբ որոշակի տարածաշրջաններում կամ արդյունաբերության ճյուղերում գործունեություն ծավալելու պահանջից: Այդ իսկ պատճառով, նման շնորհները չպետք է ուղղակիորեն կրեդիտագրվեն բաժնետերերի բաժնեմասին: