Ընթացակարգեր

Համաձայնեցված ընթացակարգերն այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը) եւ համապատասխան երրորդ անձը կամ անձինք, եւ որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները:

Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումը և ամփոփումն է` այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով: Այն հիմնականում հնարավորություն է տալիս օգտագործողներին իրականացնել ողջամիտ որոշումներ, որոնք միտված են կազմակերպության կառավարչական կամ բիզնես գործընթացների բարելավմանը։ Ընկերության կողմից կոմպիլացիոն աշխատանքները իրականացվում  և եզրափակվում են պայմանագրային հարաբերությամբ, որը հաստատվում է պայմանագրում նշված  ժամկետում «Կոմպիլացին հաշվետվության» տրամադրմամբ։ Սույն աշխատանքում ներառվում են էականության հիմքում ընկած թերությունները կամ բացթողումները, որոնք ներկայացվում են տվյալ ոլորտին առնչվող կարգավորող իրավական ակտի կամ ստանդարտի հոդվածային հղմամբ, իսկ վիճահարույց խնդիրների դեպքում առավել օպտիմալ կարգավորման առաջարկի ներկայացմամաբ։